Քաղաքական

Լատվիայի դեսպանը հյուրընկալվել է ԱԺ-ում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել է մեր երկրում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի հետ (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարևորել է Լատվիայի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, բարեկամական խմբերի միջև ակտիվ շփումներն ու արդյունավետ փոխգործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:

Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, դրա ձգձգման պատճառներին:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են մի շարք ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը: