Քաղաքական

ՊՈւ համար սահմանադրական փոփոխությունների հարցը կեղծ օրակարգ է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սահմանադրական փոփոխություների օրակարգը համարում է կեղծ․

«Ես չեմ կարծում, որ իրենք կհասցնեն ավարտել այդ գործընթացը։ Սահմանադրության վերաբերյալ իրենց հնչեցրած թեզերին ՀՀԿ-ն դեմ է, բայց չեմ կարծում, որ այս պահին դա պետք է լինի երկրի միակ քաղաքական դիսկուրսը, և դրան ռեակցիոն պատասխանելը որևէ էֆեկտ չի բերում։ Հայաստանի հիմնական օրակարգն այն է, որ Հայաստանի անունից հիմնական բանակցողն այս պահին զբաղված է Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ»,- ասել է նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։