Քաղաքական

«Այո՛, Ադրբեջանի դեմ հայցեր պատրաստվում են». Ծովինար Վարդանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն անդրադարձել է ՀՀ-ի՝ միջազգային քրեական դատարանին անդամակցությանն ու դրա շրջանակներում Ադրբեջանի ղեկավարության դեմ հայցեր ներկայացնելու հավանականությանը.

«Այո՛, հայցեր պատրաստվում են Ադրբեջանի դեմ, որի մասին խոսեց նաև արդարադատության նախարարը»,- ասել է նա։ 

Հարցին՝ կոնկրետ Ալիևին պատասխանատվության ենթարկելու հարց դրվա՞ծ է, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Հայաստանը որպես նպատակ իր առջև դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկելը, արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի՝ դա իրավական հարց է, այսինքն, նպատակը ձևակերպված չէ որևէ անձի կամ որևէ սուբյեկտի դեմ, նպատակը հանցագործությունները պատժելն է․ սա է մեր քաղաքական նպատակը»։