Քաղաքական

«Հայաստանի օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը». Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե Հայաստանը կողմ է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Նրա խոսքով, սակայն, բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա:  

«Ինչ վերաբերում է ձևաչափի վերականգնմանը և Ալիևի համաձայնությանը դրան, ես չգիտեմ՝ որքանով է հողի վրա դա ռեալ։ Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, ևս կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ Հայաստանի օրակարգում առաջնային է տարածաշրջանում խաղաղության հաստատումը»,-ասել է Հովհաննիսյանը: