Քաղաքական

Վարչապետը շնորհավորել է Կոբախիձեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրացերենով շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Մենք հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- գրել է Փաշինյանը՝ X-ի իր միկրոբլոգում։