Քաղաքական

«Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության գործընթացը». Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։  

«Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների: Իսկ այսօրվա վիճակը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրում  գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում»,-ասել է նա։ 

Օհանյանը նաև հավելել է, որ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար: