Քաղաքական

ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար․ դիվանագետներ

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Նրանք վստահություն են հայտնել, որ ՀՀ անդամակցությունը ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։