Քաղաքական

«Իմ խաչը ծանր է». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ցավոք սրտի, իմ խաչը ծանր է»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով, որ Հայաստանում այդպիսի թեմա չկա, որի հետ ինքը կապ չունի․ «Բայց հասկանում եմ, որ դուք չեք կարող պատասխանել ձեր իսկ կողմից նշված պատճառներով»։

Սիմոնյանն ասաց, որ դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն. «Կա դժգոհություն ոչ միայն իմ, այլև բազմաթիվ քաղաքացիների կողմից, և կարծում եմ, որ արդարադատության նախարարի՝ երեկվա  ասած գաղափարը շատ կարևոր է, և ես նույնպես ուզում եմ այդ գաղափարը կրկնել։ Այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործունեության հետ կապված կան մտահոգություններ, հնարավորություն կա քննարկման դնել նաև այդ գործողությունը։ Ես կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում