Քաղաքական

Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրել են կոնտեքստից. խոսնակ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից և լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից եւ լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։

Պահը բնականաբար բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը։
Կարճ ժամանակ անց լրատվամիջոցը հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել տոցիալական ցանցերում։

Վարչապետի ելույթի սույն հատվածը հրապարկում եմ ստորեւ, լրատվամիջոցի շտկված հրապարակումը՝ մեկնաբանությունների դաշտում»,- ասվում է Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։