Քաղաքական

Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է համատեղ փակ նիստ անցկացնել

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է փակ հանդիպում անցկացնել․

«Ես միանգամից առաջարկ եմ անում. պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ․ եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք առաջիկա օրերին՝ առանց տեսախցիկների, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, պահանջներ, մտահոգություններ ունեք: Տեսախցիկները կանջատենք, որ ավելի անկաշկանդ խոսեք: Ուզում եմ հավատալ, որ ցանկանում եք օգտակար լինել»,- ասել է նա՝ հավելելով, որ կսպասի Սեյրան Օհանյանի արձագանքին:

Ավելի վաղ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե կարևորում է «պետականության առջև ծառացած մարտահրավերների» մասին խոսելը և առաջարկներ ներկայացնելը, որոնք կարևոր են ներկա ժամանակահատվածում: