Քաղաքական

«Դուք ինքներդ չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ և տղամարդու միջև։ Նաև ասել եք, որ նման մարդիկ, եթե ավանդական սեռական կողմնորոշում չունեն, մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, հասկանում եք». խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Լինելով ԱԺ պատգամավոր՝ այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե ավանդական սեռական կողմնորոշում չունի մարդը, իրեն կարելի է ծեծել, բռնություն գործադրել։ Կամ ասում եք՝ նման դեպքերը թմրամոլության աճին են նպաստում և այլն։ Ուղղակի, պարոն Նազարյան, Դուք ինքներդ չգիտեք, թե Ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, ձեր կողքին նստած պատգամավորներն ինչ կողմնորոշում ունեն»,- ասաց Հակոբյանը, որից հետո ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին խոսել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խնդրեց կարգի հրավիրել։ Հակոբյանն էլ ասաց, թե իրենք էլ չգիտեն, թե իրենց խմբակցությունում ով ինչ կողմնորոշում ունի. «Պետք չի այստեղից լեգիտիմացնել բռնությունը ու մեսիջ հղել, որ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին, որոնց պատգամավորը նաև Դուք եք համարում, մեսիջ հղել, որ նրանց կարելի է ցխել»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում