Քաղաքական

«ԵՄ-ն փաստացի մեր տարածաշրջանն է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մատուցմամբ՝ տարածաշրջանը շատ է փոխվել։

«Մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, դրանից մեկը Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալն է, որն, ուզենք, թե չուզենք, օբյեկտիվ ազդեցություն է գործում տարածաշրջանում։ Մեր հարևան երկրներից երկուսը ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ո՜ւր, մեր տարածաշրջանը՝ ո՜ւր, հիմա ԵՄ-ն, փաստացի, մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք։

Այս առումով, շատ եմ կարևորում Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը»,- ասել է նա։