Քաղաքական

«Հայաստանն Ալմա Աթայի հռչակագրի վերապահումների մասին չի ծանուցել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 1991թ. ստորագրված Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ Հայաստանի վերապահումներին։

Նրա խոսքով՝ Վիեննայի կոնվենցիայի համաձայն վերապահումը պետք է ծանուցվի ավանդապահին. «Բայց մենք շուտվանից հետազոտում ենք այդ հարցն ու արձանագրում, որ Հայաստանն ավանդապահին չի ծանուցել դրա մասին, հետևաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն»։ 

Վարչապետը հանձնարարել է այդ հարցը ստուգել մի քանի անգամ, ինչից պարզել է, որ վերապահումները չեն ծանուցվել ավանդապահին. «Հետևաբար, 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրը հստակ և աներկբա արձանագրել է, թե որն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։