Քաղաքական

«Պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չկորցնի կապը մեր ապագայի հետ»․ վարչապետ

Ի՞նչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ, այսօր մեր Սահմանադրության մեջ ի՞նչ է գրված, որ պահպանում է կապը մեր պատմության հետ, կամ՝ ի՞նչ է նշանակում կապ պատմության հետ: Արձագանքելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ նոր Սահմանադրության մասին մտահոգությունների վերաբերյալ հարցին՝ այսպես է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ավելի շատ մտածում եմ, որ մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը չկորցնի կապը մեր ապագայի հետ: Սա ավելի կարևոր խնդիր է, մեր մեջ ասած. այս հարցը չեն տալիս»,- նշել է վարչապետը: