Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի, «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ

Այս անգամ ևս խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը կմասնակցի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, իսկ փոքրամասնությունը՝ ոչ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Ագնեսա Խամոյանը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց խմբակցությունը մասնակցելու է հարցուպատասխանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ չեն մասնակցելու։

Հիշեցնենք՝ անցած անգամ նույնպես  «Հայաստան» խմբակցությունը մասնակցում էր հարցուպատասխանին, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ոչ։

Հայկ Մագոյան