Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չի ստացվել

Մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չի ստացվել, հետևաբար, այս պահին մանրամասների չենք տիրապետում: Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

«Նման ձևաչափի հանդիպում ունենալը մեզ համար քննարկելի է։ Հստակ որոշում և պատասխան կկարողանանք տալ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում»,- ասաց Ղուլյանը:

Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Հայաստանը համաձայնել է, որպեսզի մարտի 23-27-ը Շվեյցարիայում հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները։

Հայկ Մագոյան