ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներին․
«Թուրքերը պահանջում են փոխել Հայաստանի սահմանադրությունը, որովհետև այն սահմանադրական հայեցակարգում, որը դեռ կորոնավիրուսի ժամանակվանից սկսել եք մշակել, անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել։ Թուրքերի պահանջով եք դա անում, այդպիսի բան անում են խամաճիկային պետությունները. գեներալ ՄակԱրթուրը պահանջեց, և ճապոնացիները փոխեցին իրենց սահմանադրությունը, որովհետև ճապոնացիները կապիտուլյացիա էին ստորագրել»,- ասել է նա՝ հարցնելով․ բա կապիտուլյացիոն պահանջը որտեղի՞ց եկավ։
Խաչատրյանի խոսքով՝ իշխող քաղաքական ուժն արհեստական հակադրում է ազգն ու պետությունը. «Հիմա էլ նոր բաղադրիչ առաջացավ՝ ազգ, պետություն և ժողովուրդ, բա հետո՞․ սևեր-սպիտակներ, հներ-նորեր։ Հետո հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածին, հիմա էլ ժողովուրդը հակադրում եք պետության հետ»։
Ըստ նրա՝ մասնագետները ցանկանում են հայ ժողովրդի պատմությունը փոխել. «Այդ մասնագետներից մի քանիսի անունը տվեք»,- ասաց նա՝ հավելելով, թե այս թեմայում մասնագիտական հարց չկա, այլ քաղաքական խնդիր է։