Քաղաքական

«Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք». Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ՀՅԴ միանձնյա կառավարման շրջանում կորցրել է իր տարածքների մեծ մասը, հետո՝ անկախությունը. «Փաստ ա, չէ՞։ ՔՊ-ն չէր 1920թ. կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը»։ 

Նա ընդդիմադիրներից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր ունեն Հայաստան բառի հետ, որ դեմ են «Հայաստանի պատմություն» անվանումով առարկային. «Մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա։ Երբ ասում եք՝ հակադրում եք ժողովրդին պետությանը, դուք եք հակադրում, որովհետև, մեր տեսանկյունից, հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանն անբաժան են։ Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից։ Ի դեպ, չի կարող լինել Հայաստանի շահ, որն անջատ է հայ ժողովրդի շահից։ Ինչո՞ւմ է խնդիրը»։