Քաղաքական

Կոնջորյանը կոչ է անում Ադրբեջանի ասեղը չթելել

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե սահմանադրությունը փոխելը բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ․

«Սա Հայաստանի ներքին օրակարգն է, սա Հայաստան պետության մասին է, ՀՀ քաղաքացիների մասին է»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Ըստ Կոնջորյանի՝ հիշատակելով Ադրբեջանի հայտարարությունները՝ թելում ենք նրանց ասեղը։

Կոնջորյանը նաև հավելել է. «Սահմանադրության, անկախության հռչակագրի ու 4-րդ հանրապետության մասին քննարկումները, որ ընթանում են ու կընթանան, մեր ինքնահայեցման մասին են»։

Կոնջորյանը ասել է նաև, թե վաղաժամ է վերջնական եզրակացություններ անել, քանի դեռ չի ներկայացվել սահմանադրության նախագիծը. «Հիմա թե՛ մենք, թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրությունը կներկայացնենք դիրքորոշումները, հետո, երբ կլինի նախագծի տեքստ, բոլորը կիմանան դրա մասին․ հիմա վաղաժամ է վերջանական եզրահանգումներ անելը»։