Քաղաքական

«Առաջարկում եմ համապատասխան քայլեր նախատեսել տիրազուրկ հորերի համար». Արթուր Խաչատրյան

«Առաջարկում եմ համապատասխան քայլեր նախատեսել տիրազուրկ հորերի համար». Արթուր Խաչատրյան

Անկասկած, մեր անապատացվող երկրում և, ընդհանրապես, գլոբալ տաքացման պայմաններում ջուրը դառնում է ամենակարևոր ռեսուրսը թե տնտեսության, թե անվտանգության տեսանկյունից, և ջրի՝ ավելի ռացիոնալ օգտագործման միտված ցանկացած քայլ ողջունելի է. այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ պարիտետը պահելու համար եթե պատասխանատվություն է նախատեսվում կամ այն խստացվում է, օրինակ, ապօրինի ջրօգտագործման համար, ապա պետք է նմանապես պատասխանատվություն նախատեսել կամ պատասխանատվությունը խստացնել տիրազուրկ հորերի համար․ «Որովհետև ջուրը հոսում է, ջրի տերը պետությունն է, պետությունը մսխում է այդ ջուրը։ Հետևաբար, պետության համապատասխան ներկայացուցիչը՝ գերատեսչությունը, և կոնկրետ պատասխանատուն պետք է խստորեն պատժվի տիրազուրկ, լքված ցանկացած հորի ցանկացած կաթիլի համար»։

Պատգամավորի կարծիքով՝ միայն այդ դեպքում արդարությունը կհաղթանակի. «Այլապես, եթե ինչ-որ մեկը շահագրգռվածություն ունի ջուրն օգտագործելու, կա տրամաբանական կասկած, որ կա նաև ինչ-որ մեկը, որ այդ ջուրը հենց այնպես հոսի և պետության գանձարան գումար չմտնի, ինչպես նաև բնությանը վնաս պատճառվի»։

Խաչատրյանն առաջարկեց համապատասխան քայլեր նախատեսել տիրազուրկ հորերի համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական