Քաղաքական

Ռոբերտ Խաչատրյանը՝ նախագահի խորհրդական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը, Ռոբերտ Խաչատրյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է Խաչատուրյանի հրամանագրում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 29-ին Ռոբերտ Խաչատրյանը ազատվեց ԲՏԱ նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց Մխիթար Հայրապետյանը։