«Այո, այո, դուրս եկեք, որ հանկարծակի ստիպված չլինեք լսել ճշմարտությունը ձեր մասին։ Տիկին Կյուրեղյանն էլ վերջում է բառը սենց կիսատ ասում ու ֆըշտ՝ թռնում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ոչ Դաշնակցության անունն ենք ուզում տալ, ոչ էլ, անկեղծ ասած, անունը լսել։ Ցավալի է, որ մեր գործընկերները չեն էլ հասկանում՝ ինչի մասին են խոսում, երբ ասում են խամաճիկային պետություն»,- ասել է Սիմոնյանը։ Նա պնդում է՝ Հայաստանն առաջին անգամ է ինքնուրույն գործում․
«Առաջին անգամ է Հայաստանը պետություն, և պետականության հիմքեր են դրվում։ Օրհներգը վերցրել ենք «Իտալացի աղջկանից», էս մյուսը վերցրել ենք Սովետական միությունից, սահմանը գծել են էսինչները»,- նշել է նա։
Սիմոնյանը չի մեղադրում ընդդիմությանը. «Այդ ընկալումը մեր մեջ դրված է եղել, մենք էլ ենք նույնիսկ 2018թ. սխալ ընկալում ունեցել։ Մենք չենք հասկացել, թե ինչ է պետականությունը, մենք պետք է ունենայինք ինչ-որ տարածք, որտեղ լինի ինչ-որ պրոքսի։ Նույնիսկ հիմա պետք է մտածենք՝ մենք Ռուսաստանի՞ պրոքսին ենք, թե՞, կարող ա, ավելի լավ ա՝ դառնանք օտարերկրյա այլ պրոքսի, որը մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց չենք մտածել՝ մենք ո՞վ եք, մեր պետականությունը ինչու՞ չենք ստեղծել, սեփականը ինչու՞ չենք ունեցել։ Որովհետև մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ եթե մեզնից հեռու գնաք, կտանք գլխներիդ, իսկ դուք այս տարածաշրջանում պետք է լինեք մեր մահակը․ ձեր գոյության իմաստը մեր մահակ լինելն է»։
Նա նշել է, որ եթե ընդդիմությունն ուզում է պետության մասին խոսել, կարող է խոսել։ ԱԺ նախագահը նաև հարցրեց ընդդիմությանը, թե որն է նրանց օրակարգը, որ փողոցից վերադարձել են ԱԺ. «Փողոցից եկաք, չասացիք՝ որն է ձեր օրակարգը։ Ես անընդհատ սպասում եմ։ Եկեք, խոսենք»։