Քաղաքական

«Հույզերին եմ տեղի տվել, որի համար հետևություն եմ արել». Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Խնդրում եմ՝ դադարեցրեք այդ օրինակները բերելը։ Ես զգուշացրի, որ ես նույնպես կարող եմ օրինակներ բերել։ Եթե այդքան պարկեշտ եք, եթե օրենքը, ամեն ինչն այդքան անկարևոր է, ձեր կուսակից Պողոս Պողոսյանի գլուխը զուգարանակոնքին այնքան հարվածեցին, որ մահացավ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը, դիմելով ընդդիմությանը, հարցրեց՝ ի՞նչ արեցիք դուք դրանից հետո. «Ի՞նչ արեցիք․ միացաք ու եկաք Ազգային ժողով այդ նույն թիմի ներկայացուցչի հետ։ Մի խոսեք դրա մասին։ Ես արդեն ասացի, որ ներողություն եմ խնդրել։ Իրավական պատասխանատվություն չկա, որովհետև անձը չի բողոքել դրա հետ կապված։ Հասկանում եմ՝ լավ է հնչում, բայց չի ստացվելու այդ պիտակը ներդնել շրջանառության մեջ։ Ներողություն եմ խնդրել և կրկին ներողություն եմ խնդրում և համարում եմ անընդունելի։ Հույզերին եմ տեղի տվել, որի համար հետևություն եմ արել»,- ասաց նա։