Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և բարձրագույն ղեկավարության հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ հետ: