Փետրվարի 1-ին Դնեպրում տեղի է ունեցել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի նահանգապետ Սերգեյ Լիսակի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի շրջանների համագործակցությանը վերաբերող հարցեր, տարածաշրջանի հայ համայնքի խնդիրներն ու կարիքները, Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների որոշ ասպեկտներ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առաջընթացը բարենպաստ կերպով առաջ է մղում երկկողմ համագործակցության օրակարգը:
Հանդիպմանը ներկա էին Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի պետ Դավիթ Մկրտչյանը և Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Դավիթ Առաքելյանը:
Հանդիպումից առաջ դեսպանը մասնակցել է Ուկրաինայի հայերի միության կողմից Դնեպրի զինվորական հոսպիտալին մարդասիրական օգնություն ցուցաբերելու արարողությանը: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է շուրջ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ: