Հասարակություն

Կուսության ստուգումն արգելող դրույթն ինչո՞ւ են ցանկանում ամրագրել օրենսդրությամբ

Կուսության ստուգումն արգելող դրույթն ինչո՞ւ են ցանկանում ամրագրել օրենսդրությամբ

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե օրենքի կարգավորումներով, երբ առաջարկվում է արգելել կուսության ստուգումը, ինչ ուսումնասիրությամբ են օրենքի համահեղինակները եկել եզրակացության, որ օրենսդրական նման արգելք մտցնելու անհրաժեշտություն կա։

Հարցին ի պատասխան՝ Վարդանյանը պարզաբանել է, թե օրենսդրական արգելքն այդ մասով չէ, այլ ընդհանրապես ֆիզիկական բռնության, որը ներառում է նաև այդ մասը։

Ըստ Վարդանյանի՝ ոչ միայն բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլև՝ հասարակական կազմակերպություններից. «Պարտադիր պայման, որ նման դեպքերը պետք է գրանցվեն, չի եղել, հետևաբար, այդ դեպքերը չեն գրանցվել։ Դրանք եկել են այն շահառու քաղաքացիներից ու կազմակերպություններից, որոնք առնչվել են»։

Վարդանյանը նաև մանրամասնել է, թե օրենքում ինչո՞ւ են առաջարկում «զուգընկեր» տերմինն ամրագրել. «Մինչ այդ ընտանեկան բռնության օրենքը կարողանում էր պաշտպանել նրանց, ովքեր գրանցում ունեին, զագսավորված էին, իսկ ովքեր նշվանված էին, հանդիպել կամ հանդիպում էին, դուրս էին մնում կարգավորման այդ դաշտից, և բռնության ենթարկված անձինք, որ չունեին նման իրավական արձանագրում, անպաշտպան էին մնում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական