Քաղաքական

«Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է». Արծվիկ Մինասյան

«Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների գործունեությանը։

Նրա խոսքով, հայտնի չէ՝ առհասարակ ի՞նչ սկզբունքների վրա է հիմնված այդ հանձնաժողովների աշխատանքը. «Եթե ուշադիր նայենք, 2023թ․ դեկտեմբերին կառավարությունը ընդունել է մի որոշում, որը որևէ սկզբունք չի պարունակում իր մեջ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։ Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չի։

Սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն  միջազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է, ու մնացածներն էլ պետք է տանք, իսկ հայկական կողմը տալիս է 0 արձագանք»։ 

Ըստ նրա՝ սարսափելի է գիտակցել, որ իշխանությունը փորձում է ուրանալ երրորդ հանրապետության հիմքերը. «Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա, իրենք ասում են՝ բերեք այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է՝ շենքը քանդում ես, դա նշանակում է՝ վերացնել երրորդ հանրապետությունը․ այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Այս մարդիկ ուրանում են ամեն ինչ․ չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդն էլ քանդել տան։ Քանի կա այս իշխանությունը, մենք անընդհատ պարտվելու ենք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական