Քաղաքական

«Հարց կդառնա՝ այդքան փողը ինչու ենք լցրել հողերի, ջրերի, շենքերի մեջ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հարց կդառնա՝ այդքան փողը ինչու ենք լցրել հողերի, ջրերի, շենքերի մեջ». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերի որակի խնդիրներին։

Նա շեշտել է, որ մեծ գումարներ են ծախսվում. «Եթե հանկարծ պարզվի՝ արվող աշխատանքների որակի հետ պրոբլեմ կա, շատ մեծ պրոբլեմ կդառնա, շատ մեծ պրոբլեմ»,- ասել է նա՝ հավելելով,- «Էն, որ ես որակ եմ ասում, նկատի չունեմ էն որակը որ աշխարհում ընդհանրապես կա։ Ես նկատի ունեմ էն որակը, որ օբյեկտիվորեն մեզ կարող է հասանելի լինել, և մենք ունենք պրոբլեմներ։ Դա անզեն աչքով նկատելի է»։

Վարչապետն ակնկալիք է հայտնել, որ պետք է 0 կոմպրոմիս լինի իրենց առաջադրած ոչ բարձր ստանդարտների հարաբերությամբ։ «Հակառակ դեպքում լուրջ խնդիր կդառնա, հարց կդառնա՝ այդքան փողը ինչու ենք լցրել հողերի մեջ, ջրերի մեջ, շենքերի մեջ, գույքի մեջ ու, ընդհանրապես»,- նշել է նա։

Վարչապետը շեշտել է, որ գնումների մասին օրենքի լավարկումների մասին շատ է խոսվում. «Բայց, ոնց որ թե, էդքան շատ չենք լավարկում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական