Քաղաքական

«Սահմանադրական իրավակարգավորումների քննարկումները դեռ սկսված չեն». փոխնախարար

«Սահմանադրական իրավակարգավորումների քննարկումները դեռ սկսված չեն». փոխնախարար

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարել է, թե նոր սահմանադրության ընդունման հարցով կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված քննարկումներ դեռ չեն սկսվել․

«Դեռևս հստակ ժամկետ սահմանված չէ: Նույնիսկ դեռ քննարկումները սկսված չեն՝ կոնկրետ իրավակարգավորումների հետ կապված: Ուստի, այս պահին ժամկետների մասին խոսելը նույնպես արդի չէ»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե փորձ է արվում սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին արված հղումը։ Նա շեշտել է, որ նոր սահմանադրության ընդունման հարթությունում որևէ քննարկում չի եղել։

Փոխնախարարը միայն նշել է, որ լեգիտիմ և ճիշտ սահմանադրությունը երկրի իրավական հիմքն է և, ընդհանրապես, մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական