Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը դեռ 2023թ. մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ նախկին փոխնախարարը որպես անշարժ գույք հայտարարագրել է․
- միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան Ռուսաստանում,
- համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի Նոր-Նորք շրջանում, որոնք տարեվերջին պահպանվել են:
Որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է․
- 14 մլն 901 հազար դրամ աշխատավարձ էկոնոմիկայի նախարարությունից,
- 34 հազար դրամ աշխատավարձ հայ-ռուսական համալսարանից։
Անի Իսպիրյանը 3 մլն դրամի և 102 հազար ռուբլու ավանդ ունի բանկում։
2022թ. տարեվերջին նրա բանկային հաշիվներում եղել է՝
- 2 մլն դրամ և 6500 ռուբլի,
- կանխիկ միջոցները կազմել են 10 000 դրամ:
Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանն աշխատանքից ազատվել էր, ապա ձերբակալվել. իրավապահ մարմիններն այսօր առավոտից խուզարկություն են իրականացրել Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք այլ անձանց հասցեներում։