Քաղաքական

Քննարկվել է Երևան-Աստանա-Երևան ավիաերթուղու բացման հնարավորությունը

Քննարկվել է Երևան-Աստանա-Երևան ավիաերթուղու բացման հնարավորությունը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական տնտեսական գործակցության հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան՝ հայկական ավիափոխադրողի միջոցով ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ, որը կխթանի տուրիստական և բիզնես հոսքերը։

Քննարկվել է Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոսարանի բացման հնարավորությունը։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 92․9  մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2․2 անգամ ավելին է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական