Քաղաքական

Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա Իջևան-Ղազախ հատվածում

Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այն կանցկացվի Իջևանի և Ղազախի հատվածում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք՝ վերջին անգամ երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թ. նոյեմբերի 30-ին։

Հայկ Մագոյան