Իջևանի և Ղազախի հատվածում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողովների հանդիպումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թ. նոյեմբերի 30-ին։