Քաղաքական

«Իրանը պաշտպանում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը». Խարազի

«Իրանը պաշտպանում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը». Խարազի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիին  հանդպում է ունեցել «Օրբելի» վերլուծական կենտրոնում. հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան տելեգրամյան էջը։

Նա իր ելույթում անդրադարձել է Իրան-Հայաստան պատմական և բարեկամական հարաբերություններին, դրանք ընդլայնելու՝ Իրանի վճռականությանը։

Նա ասել է, թե Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ մի պարագայում չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունները:

Նրա խոսքով՝ Իրանը վճռական է՝ ընդլայնել Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը, և, որպես Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները միացնող հանգույց, պատրաստ է իր տնտեսական և գիտական ներուժն օգտագործել տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին ծառայելու համար:

Իրանի պաշտոնյայի այցը Հայաստան հաջորդում է նրա պարբերական այցերին տարածաշրջանի երկրներ, որի նպատակն է ուսումնասիրել ԻԻՀ ռազմավարությունները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական