Քաղաքական

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը կկայանա մինչև հունվարի վերջ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի վերջ։ Այս մասին Radar Armenia-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։