Քաղաքական

Այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է իրենց. Սասուն Միքայելյան

Այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է իրենց. Սասուն Միքայելյան

Ես, որպես ԵԿՄ նախագահ, մենք 44-օրյա պատերազմից մինչև այսօր դիրքերում ենք: Մի բան կասեմ, որը գաղտնիք է՝ 2023 թվականին 8000-ից ավելի մարդ դիրքերում է եղել, հայ զինվորի կողքին է եղել։ Մենք մեր առաքելությունն ենք կատարում:

Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Ինչ վերաբերում է բանակին՝ Սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տարվա 365 օրն էլ բանակի օրն է։ Մենք պետք է «մենք»-ի շուրջ  համախմբված լինենք, որ մեր վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնել, որպեսզի կարողանանք դարձնել մարտունակ, հետագայում պրոֆեսիոնալ բանակ»,- ասաց Միքայելյանը։

Սասուն Միքայելյանի խոսքով, մենք պետք է մի քիչ խելոք լինենք, թե չէ, որ  բաժանվեցինք մի քանի մասի, գոռացինք «դավաճան» ոչ մի բանի չենք հասնի: 

ԵԿՄ նախագահի կարծիքով, պետք է դիվանագիտական դաշտում մեծ աշխատանք տանենք. «Այնպես չէ, որ Ղարաբաղը մնացել է իրենց, ամբողջ աշխարհը  կալանքներ է կիրառում Ադրբեջանի դեմ»,- ասաց Միքայելյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական