ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում գրել է․
«Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, այդ թվում՝ որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ուներ իր մոտ՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։
Հետագայում, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը, հարցաքննելով Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, պատրաստել է նոր քարտեզներ՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու համար։
Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից ստացավ խիստ բացասական և հեգնական արձագանք, շարունակելով շահարկել թեման և Հայաստանի դրական քայլը վերածելով սրացման ու բացասական հռետորաբանության առիթի»։