Հունվարի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեծամոր, Արմավիր և Խոյ տարածքային կառույցների նախաձեռնող խմբի նիստ, որին մասնակցել են կուսակցության վարչության նախագահի տեղակալներ Գևորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը:
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին և կուսակցության գաղափարախոսությանը վերաբերող հարցեր: