ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։
Ավելի ուշ, ՀՀ վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ»: