«Իրավական առումով սահմանադրությունը ոչ թույլ է տալիս, ոչ էլ արգելում է սահմանադրություն փոխելը». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը․
«Սահմանադրությունն ունի իր տրամաբանական կառուցվածքը՝ պրիամբուլա (ներածական մաս), հիմնական դրույթներ և անցումային դրույթներ։ Պրիամբուլան տալիս է սահմանադրության գաղափարախոսական և հայեցակարգային հիմքը։ Հիմա եթե միայն պրիամբուլան փոխվի, և որևէ այլ դրույթի ձեռք չտրվի, տեսականորեն կնշանակի, որ նոր սահմանադրություն է ընդունվել»,- ասաց Այվազյանն՝ ընդգծելով, որ իրավական առումով սահմանադրությունը փոխելու արգելք չկա. «Հիմա սահմանադրության մեջ անփոփոխ են համարվում առաջին և երկրորդ հոդվածները։ Առաջինն՝ ինքնիշխան իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետությունն է, երկրորդը՝ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
Այվազյանի խոսքով՝ նոր սահմանադրության ընդունումը պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Սակայն, ըստ նրա, նոր սահմանադրության ընդունման համար սահմանված հստակ ժամկետներ չկան։
Հայկ Մագոյան