Քաղաքական

Հուսով եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր. Ղարիբաշվիլի

Հուսով եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր. Ղարիբաշվիլի

Մենք մեծ լավատեսությամբ ենք նայելու Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությանը, ես կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում գոյություն ունեցող խաղաղությունը,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման օգտին։

«Ցանկանում եմ նշել, որ մենք երախտապարտ ենք մեր հայ գործընկերներին։ Երկու երկրներն էլ հավատարիմ են, երկու կառավարություններն էլ պատրաստ են էլ ավելի զարգացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները։ Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության օգտին։ Վարչապետը լավ գիտի իմ և մեր կառավարության դիրքորոշումը։ Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ մեր ներդրումն ունենալու։ Եկեք նպաստենք այս երկարաժամկետ խաղաղության կառուցմանը, որը օգուտ կբերի ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին։ Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Ցանկանում եմ մեր հույսը հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որն անկասկած կնպաստի և կամրապնդի խաղաղությունը տարածաշրջանում, կնպաստի կայունությանը, ինչը կարևոր է մեր երկրների և ժողովուրդների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական