Քաղաքական

«Սա, առաջին հերթին, ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է». ԱԳ նախարարը՝ սահմանադրության մասին

«Սա, առաջին հերթին, ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է». ԱԳ նախարարը՝ սահմանադրության մասին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների մասին իշխանությունը խոսել է դեռևս 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց․

«Իմ ընկալմամբ՝ սա մի փաստաթուղթ է, որը, բացի կոնկրետ իրավահարաբերություններ ֆիքսելուց և մեխանիզմներ ամրագրելուց, առաջին հերթին փիլիսոփայական հենք է (իզուր չեն ասում՝ մայր օրենք), որով կառուցվում են հասարակության ներսում իրավահարաբերությունները, քաղաքացի-քաղաքացի, քաղաքացի-պետություն այլն։

Սա, առաջին հերթին, ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ, ներքին նշանակություն ունենալով հանդերձ, այն, ինչպես ցանկացած սահմանադրություն, ավելի լայն ազդեցություն ունի․ այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերությունների վրա։ Այս առումով, մեր սահմանադրությունը ևս բացառություն չէ։

Այն, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը, մեծ չափազանցություն է, որի հետ համաձայն չեմ»,- ասել է Միրզոյանը։ 

Հարցին՝ գործող սահմանադրությո՞ւնն է արգելակում  խաղաղության գործընթացին, նախարարը պատասխանել է. «Ամենևին ոչ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական