Քաղաքական

«Դժվար է ստորագրությունը ետ կանչել մի բանից, որը չի գործում». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դժվար է ստորագրությունը ետ կանչել մի բանից, որը չի գործում». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դժվար է ստորագրությունը ետ կանչել մի բանից, որը, մեծ հաշվով, չի գործում։ Կամ ինչի մասին է խոսքը, որ ստորագրող 3 կողմից 2-ը մի շարք կետերով խախտել են հայտարարությունը»,- 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու հավանականության մասին խոսելիս ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նա շեշտել է, որ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել պարտավորությունների իր բաժնին. «Այսօր էլ հավատարիմ է, իսկ մյուս երկու կողմն այդպես չեն վարվել։ Ապացույցներն առավել քան տեսանելի ու շոշափելի են, այդ թվում՝ ԼՂ և Լաչինի միջանցքի մասով»։

Նա շեշտել է, որ Հայաստանը որևէ միջանցքի ստեղծման ուղղությամբ պարտավորություններ չի ստանձնել ո՛չ 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ո՛չ 2021թ. հունվարի եռակողմ հայտարարությամբ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական