ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նրա խոսքով՝ Հայաստանը Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ՝ հոկտեմբերի 23-ին, Թեհրանում, վերահաստատել է 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու պատրաստակամությունը․ «Սակայն մինչ օրս վերջնական արդյունք չկա»,- ասել է նա։ Ըստ Միրզոյանի՝ երկու կողմերը ենթակառուցվածքների ուսումնասիրություն են արել։
Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը, ըստ նախարարի, այդ ուղղությամբ կա որոշակի առաջընթաց. «Թուրքական կողմը ներկայացրել է իր տեսլականը, մենք կարձանագրենք ու առաջ կգնանք»։