Քաղաքական

«Ալիևի հարցազրույցում Ադրբեջանի առաջարկից ետընթաց է նկատվում». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ալիևի հարցազրույցում Ադրբեջանի առաջարկից ետընթաց է նկատվում». Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները». տեղեկացրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել. «Բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է ետընթաց նկատվում»,- ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մշտապես խոսել է 1974-78թթ․ քարտեզների մասին, «Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը, իրավական առումով հնարավորինս անխոցելի հստակությունն առանցքային է, և այս կոնտեքստում ուզում եմ հիշատակել Ալմա Աթայի հռչակագիրը»,- ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ 2023թ. ընթացքում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև եղել է 5 հանդիպում, այդ թվում՝ եռակողմ 4 հանդիպում, հնգակողմ 1 հանդիպում։ Նախարարի խոսքով՝ խաղաղության պայմանագրում առանձին ձևակերպումների շուրջ հնարավոր է եղել գալ փոխհամաձայնության. «Թեև մի քանի առանցքային հարցերում կան դիրքորոշումների տարբերություններ»։

Միրզոյանը նաև նշել է, թե 2023թ. ընթացքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանն ուղարկել է 6-րդ խմբագրումն ու ստացել ադրբեջանական կողմի 7-րդ խմբագրումը. «2024թ. առաջին օրերին Ադրբեջանին է փոխանցվել հայկական 7-րդ խմբագրումը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական