Քաղաքական

«Դպրոցական հանդեսում չեք». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

«Դպրոցական հանդեսում չեք». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին

«Ես խորհուրդ կտայի Ձեզ, որպեսզի հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձեք հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե որոշակի դիտումներ ու հետաքրքրություն առաջացնի։

Ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք, և ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշել, թե որտեղ եք գտնվում։ Սա ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ՝ հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցի։

Մինչ այդ, Լևոն Քոչարյանը վարչապետին ուղղված հարցում ասել էր. «Արձանագրո՞ւմ եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Ալիևը թո՞ւյլ է տալիս քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունդ ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական