Քաղաքական

«Չմասնակցելու որոշում չունենք». Ագնեսա Խամոյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր կմասնակցի ԱԺ- կառավարություն հարցուպատասխանին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։

«Չմասնակցելու որոշում չունենք»,- ասաց Խամոյանը։

Նշենք, որ ի տարբերություն «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու հարցուպատասխանին։

Հայկ Մագոյան