Քաղաքական

«Բաքվի բռնապետը դեռահասի նման պարծենում է». պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բաքվի բռնապետը դեռահասի նման պարծենում է». պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ հայտարարությունների ժամին նշել է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները, թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն և թե՛ որպես անհատ, բոլորն զգում են.

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և կնճռոտ հարցերն ուժի, պատերազմի միջոցով լուծելու՝ բացահայտ ու հրապարակային խոստովանություններն անլսելի ու անպատժելի մնացին աշխարհի կողմից։ Ցավոք, այսօր ունենք հայաթափված Արցախ»,- հայտարարել է նա՝ հավելելով․ «Չնայած Բաքվի բռնապետն իր բոլոր հայտարարություններում ու հարցազրույցներում դեռահասի նման պարծենում է և ևս մեկ անգամ ընդգծում՝ խորհուրդ տալով մյուս երկրներին, որ աշխարհով բոլոր հարցերը լուծելու ամենաէֆեկտիվ ու արագ ձևն ուժի կիրառումն է, բլոկադան, էթնիկ զտումներն ու տեղահանումը, սրանով ևս մեկ անգամ հիմնավորում է, որ ինքն է սկսել պատերազմը Արցախի դեմ, միևնույն է, հասարակական-քաղաքական կյանքում դեռ կան մեծ ու փոքր կալիբրի գործիչներ, որ պնդում են հակառակը»։ 

Այս համատեքստում նա կարևորել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական