ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին մոտեցավ նոթատետրով՝ շեշտելով, որ ընդդիմությունը գրեթե ողջ կազմով ներկա էր, ու թվում է՝ պետք է խնդիրներ բարձրաձայներ:
«Ամբիոնին եմ մոտեցել աշխատանքային նոթատետրով․ ուզում եմ ցույց տալ, որ ոչ մի գրառում արված չէ, քանի որ չարձանագրեցի ոչ մի բովանդակային խնդիր, որին արժեր անդրադառնալ»,- ասել է նա՝ հավելելով, որ ընդդիմությունն ԱԺ է եկել խոսելու վարչապետի կողմից արձանագրված կախիչի և ցնցուղի թեմայից. «Սա խոսում է ընդդիմության բոբիկության մասին»։