Քաղաքական

Արևմուտքը պատրաստ է խաղաղության պայմանագրին աջակցել. Պապոյան

Արևմուտքը պատրաստ է խաղաղության պայմանագրին աջակցել. Պապոյան

«Մեզ հետաքրքիր են այն ազդակները, որոնք հստակ ասում են, որ Հայաստանը 29 800 քկմ է, որ պետք է  հարցը հիմա լուծել, ոչ թե թողնել սերունդներին, կամ նոր պատերազմների: Ինձ համար կարևոր են այն ազդակները, որոնք խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, Հայաստանի ճանապարհների ինքնիշխանության, իրավազորության մասին»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական կողմի ազդակների մասին հարցին։ Ըստ նրա, ռուսական կողմից չեն լսել հստակ հայտարարություններ՝ աշխատելու և խաղաղության պայմանագիր կնքելու մասին։

Նրա խոսքով, փոխարենը իրենք արևմտյան գործընկերներից լսում են խաղաղության պայմանագրին աջակցության ազդակներ. «Իրենք պատրաստ են խաղաղության պայմանագրին աջակցել այն տրամաբանությամբ, որը Հայաստանն է առաջարկում»,- ասել է նա։ 

Պապոյանը նաև նշել է, թե եռակողմ հայտարարության մեջ կետ չկա, որ ռուսները պետք է գան վերահսկեն ճանապարհները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական